Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Սատարումս Էդգար Ղազարյանին ու մեր բոլոր քաղհալածյալներին

Սատարումս Էդգար Ղազարյանին ու մեր բոլոր քաղհալածյալներին
22.02.2025 | 12:16

Իշխանությունն Ալիևի պահանջներն առաջնային ձևով կատարելուց հետո, ազնիվ կլինի նոր սահմանադրությամբ ամրագրել Փաշինյանի հավերժ պաշտոնավարումն ու դրանից հետո իր ժառանգներին փոխանցումը, անձի պաշտամունքի կարգն ու դրա խախտողների նկատմամբ իրավական պատասխանատվությունը:

Ընդդիմախոսությունն ու, այն ամենը, որը կարող է նույնիսկ չնչին մասով անհամաձայնություն ապահովել փաշինյանական գաղափարախոսությանն ու քաղաքականությանը, պետք է սահմանել օրենքից դուրս:

Էդգար Ղազարյանին քրեական հետապնդման ենթարկելը կամ ազատությունից զրկելը ձևակերպել որպես դիկտատորին հակառակվել և նրան ցմահ զրկել ինտելեկտուակ հումորներ և ճշմարտություն հնչեցնելու իրավունքից:

Նոր սահմանադրության առաջին հոդվածով պետք է ամրագրել, որ մածունը սև է և ով հակառակն է տեսնում կամ մտածում` հռչակել ժողովրդի թշնամի:

Կարելի է նույնիսկ ծես սահմանել` փաշինյանական փառաբանումը շաբաթը մեկ կազմակերպելու և մեծարելու համար:

Իսկ ավելի լուրջ, իրավիճակի բերումով, իշխանությունն ինքն է իր քայլերով արագացնում է իր փլուզումը` երաշխավորված տեղ ապահովելով այդ նույն փլատակների տակ:

Սատարումս Էդգար Ղազարյանին ու մեր բոլոր քաղհալածյալներին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ